Լրահոս

30.11.2009 15:05

ՀՅԴ–ն համատեղ հայտարարություն կտարածի, ՆԺԿ–ն՝ տեսաերիզ

ՀՅԴ–ն համատեղ հայտարարություն կտարածի, ՆԺԿ–ն՝ տեսաերիզ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 30-ին ՀՅ Դաշնակցությունը և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ համախմբված մյուս քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները կտարածեն խոստացված համատեղ հայտարարությունը։ Վերջինի հիմնական շեշտադրումներն են լինելու արտաքին քաղաքական մարտահրավերները, ներկա իրավիճակը և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված հետագա գործողությունները։

Ա. Կարապետյանը նաև նշել է, որ որոշել են իրենց ուժերի համախմբումն առայժմ ազգային ճակատ չանվանել։

Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը մինչև դեկտեմբերի 20-ը, Ա. Կարապետյանի խոսքերով, ամանորյա քաղաքական նվեր կմատուցի և տեսաերիզ կթողարկի, որտեղ կլինեն արձանագրությունների հետ կապված մինչ օրս չհրապարակված փաստեր, ինչպես նաև Հայաստանում մի շարք դեսպանների գործունեության, մեր երկրի ներքին կյանքին առնչվող և այլ տվյալներ։

Իսկ թե որտեղի՞ց ՆԺԿ-ին այդ տեղեկությունները, և արդյոք նախկինի նման այս անգամ է՞լ են դրանք շքամուտքի հատակի շորի տակ տեղադրված եղել «7օր»-ի հարցին Ա. Կարապետյանը պատասխանել է.

-Կա՝ տակն են եղել, կա՝ վրա են եղել։

ՆԺԿ նախագահը նաև հույս է հայտնել, որ այս անգամ այդ տեսաերիզն իր դեմ քրեական գործ հարուցելու հիմք չի դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։