Աշխարհ

01.03.2016 17:05


ՌԴ ՊՆ. «Սիրիայում լրագրողների վրա կրակ է բացվել Թուրքիայի կողմից»

ՌԴ ՊՆ. «Սիրիայում լրագրողների վրա կրակ է բացվել Թուրքիայի կողմից»

ՌԴ ՊՆ տվյալներով՝ այսօր սիրիական Լաթաքիայում լրագրողների վրա կրակ է բացվել Թուրքիայի կողմից։ Այս մասին, «lifenews»–ի փոխանցմամբ, ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հրաձգությունը Թուրքիայի սահմանից էր՝ Դամա բնակավայրի շրջանից՝ Իդլիբի ծայրամասում,–հստակեցրել է Կոնաշենկովը,– ընդհանուր առմամբ, 8 արկ է արձակվել, որոնք ընկել են լրագրողներից 150–400 մ հեռավորությամբ»։

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել են Բուլղարիայի, Կանադայի, Չինաստանի լրագրողները։ Բարեբախտաբար, վնասվածքները լուրջ չեն. խոսքը քերծվածքների ու կապտուկների մասին է։

Լրագրողների 30–հոգանոց խմբում եղել են նաև ռուսներ, ֆրանսիացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք Սիրիա են ժամանել ՌԴ ՊՆ հրավերով։

Ենթադրվում է, որ թղթակիցների ուղղությամբ կրակ են բացել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը