«Նա Ուկրաինա վերադառնալու մտադրություններ ունի, և այդ ուղղությամբ իրավական քայլեր կձեռնարկեն։ Յանուկովիչն ինքը վայր չի դրել նախագահի լիազորությունները և չի ինքնամեկուսացվել երկրի ղեկավարությունից։ Նրան հեռացնելու ընթացակարգը Ուկրաինայի Սահմանադրության կոպտագույն խախտում էր»,–Սերդյուկի խոսքն է մեջբերում ТАСС–ը։

Փաստաբանը նաև նկատել է, որ այսօրվա դրությամբ՝ Յանուկովիչը միջազգային հետախուզման մեջ չէ, և կարող է ազատորեն տեղաշարժվել ամբողջ աշխարհով մեկ։ Սակայն, ինչպես ընդգծել է Սերդյուկը, մինչ այժմ նրա կյանքին ու անվտանգությանն ուղղված սպառնալիք կա Ուկրաինայում։

7or.am