Տնտեսական

01.03.2016 14:21


Գ. Պետրոսյան. «Մինչև ապրիլի 25-ը պետք չէ բացառել ցրտահարության վտանգը»

Գ. Պետրոսյան. «Մինչև ապրիլի 25-ը պետք չէ բացառել ցրտահարության վտանգը»

Վերջին օրերի եղանակային տաք պայմանները գյուղացիներին, ինչպես նաև քաղաքացիներին ստիպում են մտածել բերքի ցրտահարման վտանգի մասին: Եղանակային կանխատեսումները հուշում են, որ պետք է արագացնել գյուղատնտեսական աշխատանքները։ Նման կարծիք է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը.

-Արդեն ժամանակն է ավարտելու պտղատու ծառատեսակների, հատկապես կորիզավոր ծառատեսակների էտը, որովհետև բողբոջները ուռչում են կամ ուռչել են և առաջիկա տասնօրյակում տեղի կունենա ծաղկում:

Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա օրերի ընթացքում պետք է ավարտել այգեբացը, որովհետև հողն արդեն տաքանում է, և հետագայում ուշացման դեպքում կարող են աչքերը վնասվել: Ըստ նրա՝ հիմա պետք է ազատել, հողից բացել խաղողի վազերը և անմիջապես սկսել էտի աշխատանքները: Մարտի սկզբին նաև պետք է կատարել վաղահաս կարտոֆիլի տունկը Արարատյան դաշտում:

Մասնագետը նաև տեղեկացրել է, որ մինչև ապրիլի 25-ը պետք չէ բացառել ցրտահարության վտանգը: Իսկ ջրամբարների լցվածության մասով նա ասել է, որ այս տարի խնդիրներ չեն առաջանա:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը