Աշխարհ

29.02.2016 20:00


Ֆրանսիան Ռուսաստանին է վերադարձրել «Միստրալների» ռադիոէլեկտրոնային սարքավորումները

Ֆրանսիան Ռուսաստանին է վերադարձրել «Միստրալների» ռադիոէլեկտրոնային սարքավորումները

«Միստրալ» ուղղաթիռակիրների վրա տեղադրված ռուսական ռադիոէլեկտրոնային սարքավորումներն ամբողջությամբ հանվել են Ֆրանսիայի տարածքից և փոխանցվել ՌԴ ռազմածովային ուժերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է «Գործիքաշինության միացյալ կորպորացիայի» (ԳՄԿ) ներկայացուցիչը:

Աբյուրը հիշեցնում է, որ 2011թ. Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ Ֆրանսիան պարտավորվել էր 1,2 մլրդ եվրո արժողությամբ երկու «Միստրալ» մատակարարել: Սակայն ուկրաինական դեպքերի և հակառուսական պատժամիջոցների պատճառով 2015թ. օգոստոսին պաշտոնական Մոսկվան և Փարիզը հայտարարեցին պայմանագրի խզման մասին:

««Միստրալների» համար սարքավորումներն այժմ ամբողջությամբ ապամոնտաժված են և վերադարձված ՌԴ–ին: Առանձին բլոկները մատակարարվել են ուսումնական կենտրոններին, մասնակիորեն տեղափոխվել նաև Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բազաներից մեկը», - հայտնել է ԳՄԿ-ի ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը