Տնտեսական

29.02.2016 14:04


Հաշվարկվել է 429.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 429.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանհայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել են 1.02մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.02մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 429.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես,

Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 391.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 6 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 444.0հազ. դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը