Լրահոս

30.11.2009 14:24

Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյա՛նը, որպես երկրի գործող նախագահ, պետք է ստեղծի պայմաններ և նպաստի դրանց կայացմանը»

Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյա՛նը, որպես երկրի գործող նախագահ, պետք է ստեղծի պայմաններ և նպաստի դրանց կայացմանը»

-Դիտարկման առումով ես համաձայն եմ, որ իհարկե կայացած չէ քաղաքացիական հասարակությունը։ Կայացած չէ նաև իշխանությունը, կայացած չեն կուսակցությունները, այդ թվում նաև՝ իշխող կուսակցությունը, պետությունը կայացած չէ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 12-րդ համագումարի ելույթի այն հատվածի մասին, որտեղ նշում էր, թե քաղաքացիական հասարակությունը կայացած չէ ՝ ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը, որպես երկրի գործող նախագահ, պետք է ստեղծի պայմաններ  և նպաստի դրանց կայացմանը։

-Եթե մենք նայում ենք արված քայլերին, կարող ենք ասել, որ նա ոչ միայն չի նպաստում, որ խոսքի ազատությունը կայանա, այլ հակառակը։ Օրինակ՝ քայլ պետք է արվեր Ա1+-ը բացելու համար, եթեր տրամադրելու հնարավորություն տար,  բայց Սերժ Սարգսյանը դա չի անում։ ՀԿ-ների մասով նոր օրենսդրություն է մշակվում, որն ավելի պետք է ճնշի ՀԿ-ներին, և դա իր ասածի ճիշտ հակառակն է,- ասել է Ստեփան Դանիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։