Աշխարհ

29.02.2016 11:55


Մերկել. «Իմ պարտքն եմ համարում Եվրոպայի համար միասնական ճանապարհ գտնելը»

Մերկել. «Իմ պարտքն եմ համարում Եվրոպայի համար միասնական ճանապարհ գտնելը»

«ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի համապատկերին՝ իր պարտքն է համարում Եվրոպայի համար միասնական ճանապարհ գտնելը: Ըստ նրա՝ այդ ճգնաժամը Գերմանիայի և ամբողջ Եվրամիության պատմության մեջ շատ լուրջ փուլ է, և խնդրի ազգային լուծումները չեն թեթևացնի իրավիճակը. այն պետք է լուծվի Եվրոպայի համընդհանուր ուժերով:

Այսպես, օրինակ, Մերկելը հիշատակել է Ավստրիան, որի իշխանությունները հայտարարել են, որ օրական երկիրն ընդունելու է ոչ ավելի, քան 80 փախստական:

Մերկելը կարևորել է նաև Հունաստանին աջակցելու անհրաժեշտությունը:

«Մենք Հունաստանը եվրագոտում պահպանեցինք ոչ նրա համար, որ դժվար պահին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրին միայնակ թողնենք», - հայտարարել է կանցլերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը