Աշխարհ

29.02.2016 12:20


«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է 35 դոլարից

«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է 35 դոլարից

Այսօր՝ փետրվարի 29–ին, նավթի գները որոշ չափով բարձրացել են ԱՄՆ–ում նավթային գործող հորատանցքերի նվազման նոր տվյալների մասին համապատկերին։

«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ հորատանցքերի թիվը հասել է 400–ի՝ հասնելով 2009–ի դեկտեմբերի նվազագույն մակարդակին։ Միաժամանակ, «Brent» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները լոնդոնյան «ICE Futures» բորսայում այսօր առավոտյան բարձրացել են 1,2%–ով՝ հասնելով բարելի համար 35,51 դոլարի։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսներն էլ Նյու Յորքի ապրանքային բորսայում նույն այդ ժամանակ բարձրացել են 0,5%–ով՝ հասնելով բարելի համար 32,94 դոլարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը