Արտակարգ իրավիճակ Մեքսիկայում. հանցագործները ռադիոակտիվ նյութով բեռնատար են առևանգել
Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Մեքսիկայի Կերեթարո, Իդալգո, Մեխիկո, Գուանահուաթո, Սան Լուիս Պոտոսի և Միչոական նահանգներում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հանցագործներնառևանգել են ռադիոակտիվ իրիդիում-192 պարունակող կոնտեյներով բեռնատար:
Աղբյուրի փոխանցմամբ` եթե նյութը դուրս հանվի կոնտեյներից, ապա իրիդիումի հետ նույնիսկ կարճաժամկետ շփումը կարող է առողջության համար շատ ծանր հետևանքներ ունենալ:
Կոնտեյների հայտնաբերման պարագայում հրահանգված է նրա շուրջ անվտանգության պարագիծ տեղադրել և շտապ կերպով կապվել իշխանությունների հետ:
Արտակարգ իրավիճակ Մեքսիկայում. հանցագործները ռադիոակտիվ նյութով բեռնատար են առևանգել
Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Մեքսիկայի Կերեթարո, Իդալգո, Մեխիկո, Գուանահուաթո, Սան Լուիս Պոտոսի և Միչոական նահանգներում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հանցագործներն առևանգել են ռադիոակտիվ իրիդիում-192 պարունակող կոնտեյներով բեռնատար:

7or.am