Աշխարհ

29.02.2016 10:25


Су-35–ը համարվել է Սիրիայում կիրառված ռուսական ամենամահաբեր զենքը (լուսանկար)

Су-35–ը համարվել է Սիրիայում կիրառված ռուսական ամենամահաբեր զենքը (լուսանկար)

Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ ռուսական ՌՕՈւ–ի ռազմարշավը կտրուկ բեկում մտցրեց սիրիական հակամարտության ընթացքի մեջ։ Միաժամանակ, Մոսկվան ցույց տվեց իր ժամանակակից սպառազինությունը։ «Sputnik» գործակալությունը կազմել է Սիրիայում առաջին անգամ կիրառված ռուսական ամենամահաբեր զենքերի հնգյակը։

Առաջին տեղում է հայտնվել սուպերմանևրող, բազմաֆունկցիոնալ կործանիչ Су-35–ը, որը համալրել է ՌԴ ՌՏՈւ–ն 2015–ին։ 2016–ին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է ժամանել 4 Су-35С։ Կործանիչի արդյունավետությունն արդեն իսկ գրավել է պոտենցիալ գնորդների ուշադրությունն ամբողջ աշխարհում։

Երկրորդ տեղում է «Կալիբր» հրթիռային համալիրը։ 2015–ին ՌԴ Կասպիական նավատորմի նավերից մի քանի հարյուր միլ հեռավորությունից արձակված այդ հրթիռները խոցել են ԻԼԻՊ–ի մի քանի օբյեկտ։

3–րդ տեղում գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ Ту-160–ն է՝ հայտնի նաև «Սպիտակ կարապ» անունով։

4–րդ տեղում ծանր հրանետային համակարգ ТОС-1А «Солнцепек»–ն է, որը Սիրիայում հողին է հավասարեցնում ահաբեկիչների դիրքերը։ Այն արդյունավետ է գործում հատկապես լեռնային շրջաններում։

Հնգյակը եզրափակում է զրահափոխադրող БТР-82А–ն, որն ընդունակ է փոշիացնել բետոնե կառույցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը