Աշխարհ

28.02.2016 11:52


«Մոխրագույնի 50 երանգները»՝ տարվա վատագույն ֆիլմ

«Մոխրագույնի 50 երանգները»՝ տարվա վատագույն ֆիլմ

Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենաանցանկալի մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե ազնվամորին»։ Ավանդաբար «Օսկարի» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ տեղի ունեցող այս մրցույթում մրցանակներ են տրվում կինեմատոգրաֆիայի ասպարեզում տարվա վատագույն աշխատանքներին։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ 2015–ի վատագույն ֆիլմեր են ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնի «Մոխրագույնի 50 երանգները» մելոդրաման և Ջոշ Թրանքի «Ֆանտաստիկ քառյակը»:

«Մոխրագույնի 50 երանգներ» ֆիլմի գլխավոր դերասաններ Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը հաղթել են «Վատագույն դերասանուհի», «Վատագույն դերասան» և «Վատագույն դուետ» անվանակարգերում:

Բացի աղմկահարույց մելոդրամայից՝ հակամրցանակներ են ստացել նաև «Պիքսելներ», «Յուպիտերի ծագումը» և «Գիրուկն ընդդեմ բոլորի» ֆիլմերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը