Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է Վերին Լարս անցակետում առանձին միջանցք բացել ԵՏՄ մեքենաների համար
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ռուսաստանցի գործընկերներին առաջարկել է Վերին Լարս անցակետում առանձին միջանցք բացել Եվրասիական միության մեքենաների համար: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը:
Հարցին՝ ընդլայնվելո՞ւ է արդյոք ճանապարհը, թե՞ առանձին գիծը հատկացվելու է արդեն գործողներից, Առաքելյանը պատասխանեց, որ առաջարկը դեռ քննարկվում է: Տարբերակ ընտրելու դեպքում հաշվի են առնվելու ռելիեֆի բարդությունները:
«Ինչպես գիտեք, ռուս-վրացական սահմանի ճանապարհը սեղմված է 2 լեռների միջեւ, որտեղով գետ է հոսում: Ձմռանն այնտեղ բարդ պայմաններ են լինում, գարնանն ու աշնանը նույնպես հեշտ չէ: Սակայն մենք ուսումնասիրել ենք տեղանքը, առաջարկներ ենք արել: Այդ պատճառով ես կարծում եմ, որ որոշումները բավական արագ կկայացվեն: Թե երբ, չեմ կարող ասել, քանի որ տարածքը ռուսական է, իսկ դա նշանակում է, որ նրանք են որոշողը»,- ասել է Առաքելյանը:

Մանրամասն՝ «NEWS.am»-ում։