Լրահոս

30.11.2009 14:12

Ս. Սաֆարյանը ՀՀԿ համագումարում բոլշևիզմի ոճ չի նկատել

Ս. Սաֆարյանը ՀՀԿ համագումարում բոլշևիզմի ոճ չի նկատել

Անդրադառնալով ՀՀԿ 12-րդ համագումարին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե չի ցանկանում գնահատական տալ այն դիտարկմանը, թե համագումարը նման էր կոմունիստական ոճին և հիշեցնում էր բոլշևիզմ։ «Բոլշևիզմն ավելի շատ խորհրդարանում է»,-ասել է Ս. Սաֆարյանը։ ՀՀԿ համագումարում նա բոլևիզմի ոճ չէր նկատել։ Ըստ նրա, արվեց ամեն ինչ ցույց տալու, որ գործ ունենք առաջատար ուժի հետ։ «Դա վատ չէ, սակայն ամբողջ խնդիրը այն է, թե որքանով դա իրականություն կդառնա»,-հավելել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։