Ուկրաինական հեռուստաալիքը դատի է տալու Պետկինոյին՝ ռուսական «Խոհանոցը» հեռուստասերիալն արգելելու համար
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը դատի է տալու Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությանը՝ ռուսաստանում արտադրված «Խոհանոցը» հեռուստասերիալի ցուցադրումն արգելելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Вести»-ն, ավելի վաղ հայտարարվել էր, որ սերիալն արգելվել է այն պատճառով, որ դրանում էպիզոդիկ դեր է խաղացել ռուսաստանյան հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
«Պետկինոյի նմանատիպ որոշումից հետո «1+1» հեռուստաալիքը որոշել է պաշտպանել հեռուստասերիալը ցուցադրելու իր իրավունքը», - ասված է ալիքի պաշտոնական կայքում:
Հեռուստաալիքը նաև նշում է, որ իրականում Պրիգոժինի մասնակցությամբ մասը գնված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի տեղեկատվական դաշտը պաշտպանելու նպատակով Պետկինոն արգելել է ցուցադրել ռուսական 423 հեռուստասերիալ և 21 կինոնկար:

7or.am