Տնտեսական

27.02.2016 13:40


Սուպերմարկետներում հոգեբանական հնարքների են դիմում առևտուրը խթանելու համար

Սուպերմարկետներում հոգեբանական հնարքների են դիմում առևտուրը խթանելու համար

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը և հոգեբան Սամվել Խուդոյանն անրադարձել են փոքրիկ բիզնես մեքենայությունների հարցին:

Սամվել Խուդոյանն առանձնացրել է իրական խաբեությունները, խարդավանքները և սովորական հոգեբանական հնարքները: Երկրորդ հնարքը, ըստ նրա, այդքան էլ խնդրահարույց չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ, անհատ կամ կազմակերպություն օգտագործում է դա՝ որպես առևտրի խթան։

Հոգեբանը խաբեության մի քանի օրինակ է բերել, ինչպիսիք են թերակշռումը, թանկ ապրանքն էժան գնապիտակի տակ ներկայացնելը, ժամկետանց ապրանքերի վաճառքը և շատ ուրիշ դեպքեր:

Բացի սուպերմարկետներում և խանութներում տեղի ունեցող խարդախություններից՝ Խուդոյանն անրադարձել է նաև դեղորայքի հարցին:

–Մեզ մոտ դեղորայքը սարսափելի թանկ է, ինչը մոնոպոլիայի հետևանք է: Օրինակ՝ «Դիլատրենդ» դեղը Եվրոպայում արժե ընդամնեը 5 եվրո, իսկ մեզ մոտ՝ 20-25 եվրո: Սա ակնհայտ մոնոպոլիա է: Սա խաբեություն չէ արդեն, այլ ազգային վնաս, քանի որ սրտի հիվանդություն ունեցող շատ մարդիկ այդ գինը չեն կարող վճարել, և արդյունքը, ըստ էության, կարող է սպանություն համարվել,- «vesti.am»–ի փոխանցմամբ՝ ասել է հոգեբանը:

Սամվել Խուդոյանը նշել է նաև մի քանի հոգեբանական հնարք, որոնք օգտագործվում են շատերի կողմից՝ որպես առևտրի խթան՝ ելնելով իրենց շահերից: Այդ հնարքներից են առաջին անհրաժեշտության ապրանքները խանութի վերջին ցուցափեղկերում դնելը, երեխաների համար նախատեսված իրերն ավելի ներքևի հատվածներում տեղադելը, գինը 100 գրամի չափով նշելը, ապրանքներն անգամ 10 դրամով զեղչելը, էժան ապրանքները ներքևում դնելըև այլն.

–Այս հոգեբանական հնարքներից է նաև երաժշտությունը: Պարզվել է, որ եթե երաժշտության ռիթմը սրտի ռիթմից ցածր է լինում մոտավորապես 60 տակտով, ապա առևտուրը շատ ուժեղ ձևով աճում է: Մարդը մտնում է կիսատրանսային վիճակի մեջ, և ագամ կարող է երաժշտությունը չհիշել, բայց այդ երաժշտության տակ քննադատականությունն իջնում է, և մարդը կարող է ավելի շատ առևտուր անել:

Մանրամասն՝ «vesti.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը