ԱՄՆ–ում տղամարդը սպանել է իր որդեգրած ռուս երեխաներին
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում տղամարդը գնդակահարել է իր ողջ ընտանիքին, այդ թվում՝ 2 տղաներին, որոնց որդեգրել էր Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «Gazeta»-ն՝ «Associated Press»-ին հղումով։
Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ գնդակահարել է իր ողջ ընտանիքին: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները շուրջ 3 ժամ բանակցել են տղամարդու հետ, որից հետո որոշել են գրոհել տունը։ Այդ պահին տղամարդն ինքնասպան է եղել տան հետևի բակում։
Հանցագործի զոհերն են դարձել նրա կինը և ՌԴ–ից որդեգրած երկու տղաները։ 12-ամյա աղջկան, որին նրանք որդեգրել էին Չինաստանում, հաջողվել է ողջ մնալ։

7or.am