Իրանի խորհրդարանական ընտրություններին մոտ 33 մլն մարդ է մասնակցել
Նախօրեին կայացած Իրանի տասերորդ գումարման խորհրդարանի (Մեջլիս) և Փորձագետների խորհրդի ընտրություններինմասնակցել է ընտրողների 58 տոկոսից ավելին, կամ մոտ 33 մլն մարդ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «նովոստին»՝ «Ֆրանս Պրեսսին» հղումով։
Իրանի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ավելի հստակ թիվ կհայտարարվի այսօր ավելի ուշ։
Աղբյուրը հայտնում է, որ ընտրողների ակտիվության պատճառով քվեարկության ժամկետը երկարաձգվել է 5 անգամ: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով 23.45-ին:
Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանի 290 տեղի համար պայքարում էր մոտ 5 հազար թեկնածու:
Իրանում չափազանց կարևոր մարմին է համարվում նաև Փորձագետների խորհուրդը, որն իրավունք ունի արտակարգ դեպքերում իր կազմից երկրի գերագույն առաջնորդ ընտրել: Այս պահին Իրանի գերագույն առաջնորդն այաթոլլա Ալի Համենեին է: Խորհրդի կազմում 88 աստվածաբան է ներառված։ Պետական այդ մարմնի լիազորությունների ժամկետը 8 տարի է:
Իրանի խորհրդարանական ընտրություններին մոտ 33 մլն մարդ է մասնակցել
Նախօրեին կայացած Իրանի տասերորդ գումարման խորհրդարանի (Մեջլիս) և Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 տոկոսից ավելին, կամ մոտ 33 մլն մարդ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «նովոստին»՝ «Ֆրանս Պրեսսին» հղումով։

7or.am