Աշխարհ

27.02.2016 12:20


Երկու հայ թեկնածու Իրանի խորհրդարան է անցել

Երկու հայ թեկնածու Իրանի խորհրդարան է անցել

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցող իրանահայ 4 թեկնածուներից երկուսն ընտրվել են՝ Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցին ասաց ընտրված Կարեն Խանլարյանը:

«Հյուսիսային ընտրատարածքում առաջադրվել էինք 6 թեկնածու, երեքը, սակայն, հետո ինքնաբացարկ հայտնեցին: Երեկ էլ կայացած ընտրություններում, նախնական տվյալներով, ձայների 74%-ով անցել եմ ես, մնացած 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջև: Հարավային ընտրատարածքում եղել են 3 թեկնածու, երկուսը հետագայում ինքնաբացարկ են հայտնել: Միակ թեկնածուն՝ Ժորժ Աբրահամյանն է անցել խորհրդարան»,- ասաց Կարեն Խանլարյանը:

Մանրամասն՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը