Կոսովոյի խորհրդարանը նախագահ է ընտրել բողոքի ցույցերի համապատկերին (լուսանկար)
Ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանն արտաքին գործերի նախարար, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Թաչիին երկրի նոր նախագահ է ընտրել։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Kossev»–ին հղումով։
Ընտրությունն ընթացել է խորհրդարանի շենքում ու դրա սահմաններից դուրս իրականացվող բողոքի գործողությունների համապատկերին: Ընդդիմադիրները դահլիճում անգամ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրսում ակտիվիստները դյուրավառ հեղուկով շշեր են նետել:
Ցուցարարների կարծիքով գործող իշխանությունները, այդ թվում՝ Թաչին, Սերբիայի հետ համաձայնագրի շրջանակում ավելի շատ ինքնավարություն են տրամադրել էթնիկ սերբական փոքրամասնությանը:
Կոսովոն Սերբիայից անկախացել է 2008-ին: Ներկայումս Կոսովոյի ինքնիշխանությունն ընդունել է ավելի քան 90 երկիր։
Կոսովոյի ներկայիս նախագահ Ատիֆետե Յահյագայի մանդատը լրանում է ապրիլի 7-ին:

7or.am