Մադուրոն Օբամային խնդրել է չեղարկել հակավենեսուելական պատժամիջոցները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով չեղարկել Վենեսուելայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ իբրև բարի կամքի դրսևորում։
«Ես հույս ունեմ, որ նախագահ Օբաման կչեղարկի հակավենեսուելական պատժամիջոցները և կընդունի Մաքսիմիլիան Սանչես Արվելաիսի հավատարմագրերը՝ ի նշան բարի կամքի դրսևորման Վենեսուելայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում»,- ասել է Մադուրոն:
«gazeta.ru»–ն հիշեցնում է, որ հարավամերիկյան երկրի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները սահմանվել են 2015թ. մարտին՝ երկրում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստությունների պատճառով։

7or.am