Աշխարհ

27.02.2016 11:20


10-ամյա աղջիկը զոհվել է՝ փրկելով երկու երեխայի

10-ամյա աղջիկը զոհվել է՝ փրկելով երկու երեխայի

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիայում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Fox 5»-ը, 10-ամյա Քիրա Լարսենը մահացել է՝ ավտոմեքենայի անիվների տակից փրկելով երկու երեխայի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջիկը խաղում էր հարևանների երեխաների՝ 1-ամյա Էդիսոնի և 2-ամյա Էմմայի, երբ մոտակայքում կայանված մեքենան հանկարծակի սկսել է շարժվել երեխաների ուղղությամբ: Երբ Քիրան նկատել է, որ մեքենան մեծ արագությամբ մոտենում է, մի կողմ է հրել երեխաներին՝ հայտնվելով մեքենայի անիվների տակ: Պատահարից անմիջապես հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:

«Նա միշտ լինելու է իմ փրկիչ հրեշտակը», - լրագրողներին ասել է փրկված երեխաների մայր Ալիսա Ջենքինսը:

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի մանրամասները, մասնավորապես՝ ինչու է կայանված մեքենան սկսել շարժվել:

Երեխայի ընտանիքին օգնելու նպատակով «GoFundMe» կայքում կազմակերպվել է դրամահավաք, և այս պահի դրությամբ՝ արդեն իսկ հաջողվել է 58 հազ դոլար հավաքել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը