Աֆղանստանի բանակը 35 մարդու է ազատել «Թալիբանի» գերությունից
Աֆղանստանի բանակը 35 մարդու է ազատել «Թալիբանի» գերությունից։ Ռազմական գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել է 7 գրոհային, իրականացել է Գիլմենդ նահանգում՝ երկրի հարավում։
Ազատվածների թվում 25 երեխա կան, 5 կին և 5 տղամարդ։ Գործողությանը մասնակցել են աֆղանական բանակի հատուկ ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ երկրի ՊՆ–ին հղումով։
Աղբյուրը նշում է, որ իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին ակնհայտորեն վատթարացել է. «Թալիբանն» ու երկրում վերջերս հայտնված «Իսլամական պետության» գրոհայիններն անմիջական հակամարտության մեջ են մտել երկրի տարածքում։

7or.am