Այս տարի առաջին անգամ սիրիական մայրաքաղաքում գիշերը խաղաղ է անցել (տեսանյութ)
Փետրվարի 27–իգիշերվանից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժմիը։ Ինչպես հաղորդում է Արաբական Հանրապետությունում մարդու իրավունքների հարցով դիտորդական խորհուրդը, ընդհանուր առմամբ, այն պահպանվում է։
«Россия 24»–ի փոխանցմամբ՝ միայն թեթև փոխհրաձգություն է եղել Դամասկոսի և Դերաայի շրջանում։ Իրենք բնակիչները խոստովանել են, որ այս տարի առաջին անգամ սիրիական մայրաքաղաքում գիշերը խաղաղ է անցել։
Հալեպում ու Հոմսում, սակայն, ռազմական գործողությունները շարունակվում են. «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները, որոնք հրադադարը չեն պահպանում, շարունակում են հրետակոծել բնակելի թաղամասերը։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ընդհանուր առմամբ, հրադադարին հետևում է ընդդիմադիր ավելի քան 100 խմբավորում։ Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայում կրակի դադարեցման մասին ՌԴ և ԱՄՆ համատեղ բանաձևը նախօրեին միաձայն ընդունվել է ՄԱԿ ԱԽ–ում։
«Հրադադարի ռեժիմը պահպանելու դեպքում ես հույս ունեմ վերականգնել բանակցությունները Դամասկոսի և ընդդիմության միջև մարտի 7–ին»,–ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրան։
Այս տարի առաջին անգամ սիրիական մայրաքաղաքում գիշերը խաղաղ է անցել (տեսանյութ)
Փետրվարի 27–ի գիշերվանից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժմիը։ Ինչպես հաղորդում է Արաբական Հանրապետությունում մարդու իրավունքների հարցով դիտորդական խորհուրդը, ընդհանուր առմամբ, այն պահպանվում է։

7or.am