Լրահոս

30.11.2009 14:10

Ս. Սաֆարյան. «Ռոբերտ Քոչարյանի օրոք այլ էր»

Ս. Սաֆարյան. «Ռոբերտ Քոչարյանի օրոք այլ էր»

«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիս-բանավեճի ընթացքում Հանրապետական կուսասկցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, գնահատական տալով ՀՀԿ 12-րդ համագումարին, ասել է, թե այն աննախադեպ էր։ «Նման կուսակցական հավաք ես չեմ հիշում, որ եղած լիներ։ Համագումարում հնչեցին այն բոլոր հարցերը որոնք հուզում են հասարակությանը, և կարևորը այն էր, որ դրանք հնչեցին հենց նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»,-նշել է Կ. Ավագյանը։ Անդրադառնալով վերջերս վարչապետի, նախարարների ՀՀԿ-ին անդամագրվելու փաստին՝ նա ասել է, որ  այդտեղ որևէ արտառոց բան չկա՝ «ընդամենը անդամագրվել են նրանք ովքեր ցանկանում էին անդամագրվել»։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նշել է, որ անձամբ իր համար ՀՀԿ համագումարը ցույց տվեց, թե ինչպիսի մոդել է նախապատրաստում Հանրապետականը առաջիկա ընտրությունների համար։ «Այս համագումարով նաև նկատվեց, որ Սերժ Սարգսյանը նախապատվություն տալիս է մեկ դերակատարում ունեցող խավին։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այլ էր։ Նա սիրում էր խաղալ մի քանի դերակատարներով»,-ասել է Ս. Սաֆարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։