Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 29-ին և մարտի 1-ին կայցելի Ադրբեջան և Հայաստան
Շարունակելով նախորդ տարվա վերջում մեկնարկած այցելությունների շարքը դեպի Արևելյան գործընկերության երկրներ՝ Ուկրաինայից և Վրաստանից հետո Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի՝ ս.թ. փետրվարի 29-ին, կժամանի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ մարտի 1-ին, կայցելի Հայաստան:
Ադրբեջանում բարձր ներկայացուցիչը հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Բաքվում գտնվելու ընթացքում բարձր ներկայացուցիչը կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ միասին։ Նա կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հայաստանում Մոգերինին կհանդիպի Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ՀՀ–ում ԵՄ պատվիրակություն