1988–2009թթ. ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք
1988-ից մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք։ Հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 582 մարդ (73,1 %)։ Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 214 դեպք (26,9 %)։ ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2 %) է գրանցվել երեխաների մոտ։
Վարակվածների շուրջ 59,3 %-ը 25-39 տարիքային խմբում է։
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումն է, առաջին ճանապարհով՝ 49,5 %, թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով՝ 41,5%։
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 350 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44%-ը, երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,2%:
Իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

7or.am