Տնտեսական

26.02.2016 19:30


Ավտովարորդները բողոքի ակցիա կիրականացնեն

Ավտովարորդները բողոքի ակցիա կիրականացնեն

Փետրվարի 27-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի և Աթոյան խաչմերուկում (Էրեբունի հիվանդանոցին կից), ավտովարորդներն իրականացնելու են ակցիա՝ «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները և շորթումները» կարգախոսով։

Ակցիայի կազմակերպիչները հանդես կգան փաստերով, կբերեն վառ օրինակներ, երբ ԱՊՊԱ գործակալները օգտագործում են նաև միտումնավոր ստեղծված ծուղակային և վթարային խաչմերուկները՝ գումարներ շորթելու համար։ Վերջինիս ապացույցն է ակցիայի համար ոչ պատահականորեն ընտրված խաչմերուկը, որտեղ արձանագրվել են նմանատիպ վթարներ։

«Ուղևորափոխադրումներ կազամակերպում» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը