Աշխարհ

26.02.2016 15:50


Պեսկովը հերքել է ՌԴ ՌՏՈւ–ի՝ ըննդիմության դիրքերը ռմբակոծելու մասին լուրերը

Պեսկովը հերքել է ՌԴ ՌՏՈւ–ի՝ ըննդիմության դիրքերը ռմբակոծելու մասին լուրերը

Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանի ՌՏՈւ–ն Դամասկոսի արևելքում ռմբակոծում է սիրիական ընդդիմության դիրքերը, որևէ փաստով չեն ապացուցվում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք գիտենք, որ այդ դիտարանը (Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանը) արդեն բազմիցս տեղեկություններ է հաղորդել, որոնք, ցավոք, չեն հաստատվել ու ապացուցվել որևէ փաստով»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանի տարածած այն տեղեկատվությունը, թե ռուսական ՌՏՈւ–ն Դամասկոսի արևելքում ինտենսիվորեն ռմբակոծում է ապստամբների դիրքերը:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները հրետակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը