Ավտոներկրող. «Վրացական անմրցունակ ավտոշուկան հարստացնելու փոխարեն կարելի է օգտվել ռուսական շուկայից»
Գնահատելով ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին որոշումը՝ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դա հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ԵԱՏՄ-ում ազատ առևտուր իրականացնել:
-Մենք ուզում ենք նաև օրինական կարգավիճակ ստանալ։ Եվ այն բացը, որ մնում է պետբյուջեյում ԱԱՀ-ն հանելուց հետո, օրինական դաշտ մուտք գործելու դեպքում գուցե կարողանանք հարկեր վճարելով լրացնել,- «vesti.am»–ի փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս իրենց վճարած գումարները գնում են անհայտ ուղղությամբ, ու հետագայում որևէ կերպ հետ ստանալու հնարավորություն չկա:
Ավտոներկրողը նշել է, որ խնդիր է նաև այն, որ իրենք հնարավորություն ունեն միայն 1 մեքենա ներկրել, սակայն, Հովհաննիսյանի վստահեցմամբ, ներկրողները տարբեր ճանապարհներով 1-ից ավելի մեքենաներ կբերեն, ու նորից օրենքի հետ կապված խնդիրներ կառաջանան:
-Լավ կլինի, որ օրենքը մինչև վերջ կարգավորվի– հավելել է բանախոսը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ վրացական անմրցունակ ավտոշուկան հարստացնելու փոխարեն կարելի է օգտվել ռուսական շուկայից, որը և՛ մրցունակ է, և՛ համեմատաբար երիտասարդ մեքենաներ ունի, որոնք նաև չեն աղտոտում օդը:

Աղբյուրը՝ «vesti.am»