Լրահոս

08.02.2011 14:49


250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամեձ հրապարակում

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 9-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային եւ Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամեձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: 9:50 րոպեից սկսած Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել են վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքեն եւ վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրու տուգանային հրապարակ: Այդ մեքենաները օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ:

 

Մինչեւ ժամը 11:30-ը ոստիկանական ուժերը, որոնց մի մասը զինված էին մահակներով պաշարած են պահել Կայարանամերձ հրապարակը, թույլ չտալով այնտեղ կայանել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին: Դրանց փոխարեն ամբողջ հրապարակը լի էր ոստիկանների մեքենաներով:

 

11:30-ին մի քանի տասնյակ վարորդ գնացին ՃՈ Գյումրու բաժին այնտեղ տարված մեքենաները ստանալու, իսկ մյուսներն իրենց ավտոմեքենաներով ուղղվեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ' խորհրդակցելու: Ոստիկանական ուժերի մի մասը, ինչ-ինչ կասկածներ ունենալով ուղղվեցին Գյումրու հյուսիսային դարպաս եւ դիրքավորվեցին Մ1 մայրուղու վրա, իսկ մյուսները' գնացին մոտ 60 հոգի եւ 20 ավտոմեքենա' Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի գտնվելու վայր: Վերջինները բառացիորեն պաշարել էին ակումբը ու հարակից տարածքները' մոտ 500 մ շառավղով, փակելով ավտոմեքենների ազատ տեղաշարժի հնարավորությունը Պուշկինի, Ղուկասյան եւ Մյասնիկյան փողոցներով' Գորկու եւ Մուսայելյան փողոցների կողմից: Պաշարումը տեւեց մոտ 2 ժամ:

 Ժամը 13:30-ին ՃՈ Գյումրու բաժինը թույլ տվեց վարորդներին տուգանային հրապարակից վերցնել իրնց մեքենաները:

Ժուռնալստների «Ասպարեզ» ակումբ

Լ.Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը