Զախարովա. «ՌԴ–ն ՀՀ–ի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով»
Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Ի պատասխան լրագրողի՝ ՌԴ կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին հարցին՝ Զախարովան ասել է.
«Մենք ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով արդեն հասցրել ենք համապատասխան տեղեկատվությունը: Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նաև՝ ռազմատեխնիկական համագործակցությամբ։ Կարծում ենք՝ դա հանրահայտ փաստ է. այդ համագործակցությունը մենք վարում ենք թափանցիկ: Ընդ որում՝ մեր կողմից ցանկացած սպառազինության մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին իրականացվում է մանրակրկիտ կերպով հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը», - նշել է Զախարովան։

7or.am