Թրամփը՝ Մեքսիկայի նախկին նախագահին. «Պատը 10 ֆուտով բարձր դարձավ» (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Մեքսիկայի նախկին նախագահ Վինսենթե Ֆոքսի կողմից հնչեցրած վիրավորանքները Թրամփի հասցեին: Այս մասին տեղեկացնում է «The Hill»-ը:
«Կարող եմ ասել միայն, որ եթե ես օգտագործեի այդ բառերի նույնիսկ մի մասը, դա ազգային սկանդալ կլիներ», - հայտարարել է միլիարդատերը՝ հավելելով, որ Ֆոքսը պետք է ամաչի և ներողություն խնդրի իր ասածների համար:
«Ես կանեմ այնպես, որ նրանք վճարեն կառուցվող պատի համար, և այն 10 ֆուտով (3 մ) ավելի բարձր դարձավ», - հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով անօրինական ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցման անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆոքսը վիրավորանքներ էր հնչեցրել Թրամփի հասցեին՝ նրա առաջարկն անվանելով «f---ing wall»:

7or.am