Լրահոս

30.11.2009 12:40


Ս. Սուրենյանց. «Չէի ասի, որ Սերժ Սարգսյանի ելույթը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին հակադրվում է»

ՀԱԿ ակտվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին տարբեր գնահատականներ տրվեցին։ Մասնավորապես ասվում էր, որ  դա իշխանություններին արված համգործակցության առաջարկ էր։ «7օր»-ի այն հարցին, թե այս համատեքստում ինչպես եք գնահատում ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը, «Հանրապետություն» կուսակցության քարտուղար Սուրեն Սուրենյանցը պատասխանել է.

-Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ առաջարկ է արել, որն ուղղված է նրան, որ իշխանությունները ներքին համակարգային բարեփոխումներ իրականացնեն երկրի ներսում։ Չէի ասի, որ Սերժ Սարգսյանի ելույթն այդ առաջարկին հակադրվում է։ Առայժմ իշխանության կողմից չեմ տեսնում կոնկրետ գործողություններ, որոնք Հայաստանում կբերեն հասարակական համաձայնության կայացման։ Այ եթե Սերժ Սարգսյանի ելույթին հետևեն կոնկրետ գործողություններ, իսկապես Հայաստանում ձևավորվի մրցակցային միջավայր և ժողովրդավարական ինստիտուտներ, ես կհամարեմ, որ իշխանությունն ինչ-որ ձևով արձագանքել է հասարակությունից եկող, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից եկող ազդակներին։ Սակայն հասարակական համաձայնության կայացման համար առաջին հերթին պետք է, որ փակվի մարտի 1-ի էջը ։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը