Աշխարհ

26.02.2016 11:10


ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականների արխիվներից գողացած փաստաթղթերը

ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականների արխիվներից գողացած փաստաթղթերը

Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը պատրաստվում է Ռուսաստանի իշխանություններին փոխանցել 28 առավել արժեքավոր պատմական փաստաթուղթ՝ գողացված 1990-ական թվականներին և որոշ ժամանակ անց հայտնաբերված ԱՄՆ ներքին անվտանգության աշխատակիցների կողմից:

«Коммерсант»-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերի փոխանցումը նախատեսվում է իրականացնել մարտի 3-ին Մոսկվայում: Նշվում է, որ դրանցում առկա են Ստալինի և ռուս կայսրերի ստորագրությամբ նամակներ և հրամաններ:

Ուշագրավն այն է, որ որոշ փաստաթղթերի գոյության մասին ռուսական կողմը նույնիսկ չի էլ իմացել:

ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ուիլյամ Սթիվենսոնի խոսքերով՝ հայտնաբերվածի փոխանցումը վկայում է այն մասին, որ չնայած երկու երկրների միջև քաղաքական տարաձայնություններին՝ գործնական ոլորտում համագործակցությունը շարունակվում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը