Լրահոս

30.11.2009 12:27


Այրվել են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.04-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել' ժամը 21.30-ին:Ամբողջությամբ այրվել է Ա. Գրեյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 0550 Լ պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Նոյեմբերի 30-ին, ժամը 07.30-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ­վարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.59-ին, մարվել' ժամը 08.30-ին:

Ա. Կիրակոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են՝ «Մերսեդես Ե-124» մակնիշի 22 ՏԼ 770 պետհամարանիշի ավտոմեքենան և տնտեսական իրեր՝ 20 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը