Աշխարհ

25.02.2016 21:50


Եվրոպացիները Թուրքիային կասկածում են ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեջ (լուսանկար)

Եվրոպացիները Թուրքիային կասկածում են ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեջ (լուսանկար)

«Sputnik.Կարծիք» հարցման տվյալների համաձայն` ֆրանսիացիների 72%-ը կարծում է, որ Թուրքիան աչք է փակում Սիրիայում ԻԼԻՊ-ի հետ նավթի առևտուր անող թուրքերի գործունեության վրա: Գերմանացիների կեսից ավելին (52%), ամերիկացիների 38%-ը և անգլիացիների 41%-ը համաձայն է, որ ահաբեկիչների հետ նավթիվաճառքը թուրքական իշխանության թույլտվությամբ է իրականացվում:

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի համար հարցումը Գերմանիայում անցկացրել է հայտնի բրիտանական Populus հետազոտական ընկերությունը,Ֆրանսիայում` Ifop ընկերությունը:

«Թուրքիան ակտիվ պայքար է մղում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների դեմ» պնդմանը ֆրանսիացիների 59%-ը բացասական է պատասխանել և չի համաձայնել այս կարծիքի հետ:Գերմանիայում այս պնդմանը դեմ մարդկանց թիվը գերազանցում էր այն մարդկանց քանակը, ովքեր համաձայն են` 36%-ը 26%-ի դեմ: Մեծ Բրիտանիայում կարծիքները հավասար են կիսվել` 23%կողմ և 23% դեմ: Իսկ ԱՄՆ-ում մարդկանց 30%-ը համաձայն է այս պնդման հետ, իսկ 17%-ը համաձայն չէ:

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում հարցումն անցկացվել է 2016 թվականի փետրվարի 3-4-ը Populus հետազոտական ընկերության կողմից` Sputnik լրատվական գործակալությանհամար: Ֆրանսիայում հարցումն անցկացվել է Ifop ընկերության կողմից 2016 թվականի փետրվարի 3-5-ը:

Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի ու բնակության վայրի: Տվյալների վստահության միջակայքը տատանվում է +/- 3,1%-ի սահմաններում` 95% վստահության հավանականության դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը