Աշխարհ

25.02.2016 19:40


80-ամյա Արմեն Ջիգարխանյանը կրկին ամուսնացել է

80-ամյա Արմեն Ջիգարխանյանը կրկին ամուսնացել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:

Աղբյուրը նշում է, որ զույգը հանդիպում է արդեն 15 տարի։ Ամուսնությունը գրանցվել է Մոսկվայում՝ Գագարինյան շրջանի ՔԿԱԳ-ում: Արարողությանը մասնակցել են միայն մտերիմ ընկերները:

2015-ի հունիսից Վիտալինան Ջիգարխանյանի թատրոնի տնօրենն է, որտեղ աշխատում էր 2008թ.-ից, իսկ դերասանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

Ջիգարխանյանի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսաստանցի դերասան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը