Գերմանական գարեջրում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել
Տխուր լուր է սպասվում գերմանական գարեջրի սիրահարներին: Ինչպես տեղեկացնում է «Spiegel»-ը, Շրջակա միջավայրի Մյունխենի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ գերմանական գարեջրի 14 ամենահայտնի տեսակներում պարունակվում են թունավոր նյութեր՝ գլիֆոսաթներ, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը:
Նշվում է, որ այդ նյութը լայնորեն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված հեղուկների արտադության մեջ:
Նյութի ամենավտանգավոր կոնցենտրացիան հայտնաբերվել է «Hasseröder» գարեջրի գործարանի արտադրանքում՝ 29,74 մկգ մեկ լիտրում, ինչը, ըստ մասնագետների, սարսափելի թիվ է: Այսպես, օրինակ, գլիֆոսաթների թույլատրելի չափաբաժինը ծորակի ջրի մեկ լիտրում կազմում է ընդամենը 0,1 մկգ:
Գերմանական գարեջրագործների միությունն իր հերթին հայտարարել է, որ գարեջուրը չի կարող քաղցկեղ առաջացնել նույնիսկ այն ռեկորդային չափաբաժիններով ամբողջ կյանքի ընթացքում օգտագործելու դեպքում:
«Որպեսզի գլիֆոսաթների քանակը մարդու օրգանիզմում հասնի վտանգավոր մակարդակի, նա պետք է օրվա ընթացքում մոտ հազար լիտր գարեջուր օգտագործի», - հայտարարել են գարեջրագործները:

7or.am