Աշխարհ

25.02.2016 20:00


ԻՊ ահաբեկիչները կանանց խոշտանգելու գործիք են ստեղծել

ԻՊ ահաբեկիչները կանանց խոշտանգելու գործիք են ստեղծել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հատուկ գործիք են ստեղծել, որի միջոցով պատժում են այն կանանց, որոնց հագուստը չափից անկեղծ են համարում: Ժողովրդի մեջ այն անվանել են «կծող»: «LifeNews»-ի փոխանցմամբ՝ աքցան հիշեցնող և սուր ծայրեր ունեցող գործիքի միջոցով ահաբեկիչները բռնում են կանանց մարմնի բաց հատվածներից՝ թողնելով խոր վերքեր:

««Կծողը» յուրաքանչյուրիս համար իսկական մղձավանջ է դարձել: Անցած ամիս քրոջս պատժել են այն բանի համար, որ նա տանն էր մոռացել իր ձեռնոցները», - պատմել է պաշարված Մոսուլ քաղաքի բնակչուհիներից մեկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը