Մերձմոսկովյան շրջանում սպանել են բժշկական ընկերության հայազգի տնօրենին
ՌԴ Մերձմոսկովյան շրջանում ՀՀ քաղաքացու են սպանել։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»–ը։ Նշվում է, որ ՀՀ մեկ այլ քաղաքացի էլ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Օբրազցովո բնակավայրում՝ «Охотничий дворик» սրճարանի մոտ։ «Lexus GX» մեքենայում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենՍերգեյ Մկրտչյանը։
Աջ ազդրի վնասվածքով էլ հոսպիտալացվել է 34-ամյա Բաղդասարյանը, որի անունը չի նշվում։ Դեպքի վայրում իրավապահները ТТ մակնիշի ատրճանակ են գտել։
Մերձմոսկովյան շրջանում սպանել են բժշկական ընկերության հայազգի տնօրենին
ՌԴ Մերձմոսկովյան շրջանում ՀՀ քաղաքացու են սպանել։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»–ը։ Նշվում է, որ ՀՀ մեկ այլ քաղաքացի էլ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Օբրազցովո բնակավայրում՝ «Охотничий дворик» սրճարանի մոտ։ «Lexus GX» մեքենայում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի 34-ամյա տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
Աջ ազդրի վնասվածքով էլ հոսպիտալացվել է 34-ամյա Բաղդասարյանը, որի անունը չի նշվում։ Դեպքի վայրում իրավապահները ТТ մակնիշի ատրճանակ են գտել։
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
7or.am