Լրահոս

30.11.2009 12:23


Սերժ Սարգսյանի ելույթը Սուրեն Սուրենյանցի համար բարի մտադրությունների գեղեցիկ մշակված ցանկ է

Սերժ Սարգսյանի ելույթը Սուրեն Սուրենյանցի համար բարի մտադրությունների գեղեցիկ մշակված ցանկ է

-Ընդհանրապես այս ելույթն առայժմ ինձ համար բարի մտադրությունների գեղեցիկ մշակված ցանկ է, սակայն, այնուամենայնիվ, երկու հարց չեմ կարող անտեսել։ Առաջին՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած բարի մտադրությունների և նրա իշխանության կամ կուսակցության գործողությունների որակի մեջ կա էական հակասություն, և երկրորդ՝ ինձ դուր չեկավ ՀՀԿ համագումարի նոմենկլատուրային բնույթը. այնպիսի տպավորություն էր, որ տեղի է ունենում խորհրդային կոմկուսի ռեստավրացիա,- գնահատելով ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ «7օր»-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության քարտուղար Սուրեն Սուրենյանցը։

Նա նշել է, որ քաղաքական հանդուրժողականությունը և ժողովրդավարությունը, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, առաջին հերթին գործ է, հետո միայն խոսք. «Ցավոք, առայժմ իշխանության վարքագծում դեռևս տեսանելի չեն այն քայլերը, որոնք հնարավոր են Սերժ Սարգսյանի ելույթում արտահայտված մտադրությունների իրականացման ճանապարհին»։

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը փորձում է նոր թիմ ձևավորել և ավելի մոնոլիտ իշխանություն ստեղծել, և հենց այս համատեքստում է վարչապետ Տիգրան Սարգսյանի և մյուսների հանրապետականացման գործընթացը, բայց նոր թիմ ստեղծելը չի նշանակում փոխել իշխանության որակը. «Կլինի բաց համակարգ, լավ, չի լինի բաց համակարգ, առանձնապես էական չէ, թե ով է այդ համակարգի ղեկավարը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ մեկ ուրիշը։ Ցավոք, ես առայժմ բավարար նախադրյալներ չեմ տեսնում, որ Հայաստանում ձևավորվում է բաց համակարգ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը