Տնտեսական

25.02.2016 15:55


Կոնստանտին Սիմոնով. «ՀՀ-ի համար հնարավոր է՝ 15-20%-ի չափով գազի գնի էժանացում լինի»

Կոնստանտին Սիմոնով. «ՀՀ-ի համար հնարավոր է՝ 15-20%-ի չափով գազի գնի էժանացում լինի»

Այսօր՝ փետրվարի 25-ին, «Անդրկովկասի եվրասիական ուղին. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ բանախոսներն անդրադարձել են ԵԱՏՄ-Իրան համագործակցության շրջանակում տարածաշրջանի դերին, ինչպես նաև քննարկել են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունների թեման:

Քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշել է, որ Հայաստանը էներգետիկ ոլորտում համագործակցության խոշոր, միևնույն ժամանակ, փոխշահավետ ծրագրեր է մշակում Իրանի, ՌԴ-ի և Վրաստանի հետ: ՀՀ ԵՏՄ անդամակցությանից և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո էներգետիկ համագործակցության հեռանկարներն ավելի են ընդլայնվել, և ըստ Գալստյանի, մոտակա ժամանակներում դրանց մի մասը կյանքի կկոչվեն:

Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն էլ, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությանը՝ էներգետիկ ոլորտում.

-Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է շահել նրանից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում: Երբ խոսում ենք ԵՏՄ-ից, ասում ենք՝ ինչի համար է դա պետք: Գաղափարը պարզ է, եթե Հայաստանը ոչ մեծ բնակչությամբ մտածում է, թե ինչպես մեծացնի իր տնտեսությունը, ապա պետք է ասել, որ հաջողության գլխավոր գաղտնիքը շուկան է: Հասկանալի է, որ ԵՏՄ-ում քաղաքական ասպեկտներ կան: Վրաստանի տնտեսությունում փոփոխություններ չեմ տեսնում: Այնտեղ օրիգինալ մոդելներ չեն երևում, որովհետև եվրոպական շուկայում նրանց ոչ ոք չէր սպասում,-ասել նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազի գնին, Սիմոնովը նկատել է, որ ՀՀ-ին գազը մինչ այս էլ էժան էր տրամադրվում, բայց չի բացառել գազի գնի նվազումը.

-Դժվար է կանխատեսում անել, բայց, իմ կարծիքով, հնարավոր է` 15-20 %-ի չափով գազի գնի էժանացում լինի:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը