Տնտեսական

25.02.2016 15:52


ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է որոշման այն նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում: Առաջարկվում է Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խնդրել է նախագիծը անհետաձգելի ճանաչել և երկու օր ժամանակ տրամադրել վերջնական մշակման համար:

«Քաղաքացին տարին մեկ մեքենա կարող է ներկրել իր օգտագործման համար, և ազատում ենք: Օրենքով դա պիտի ազատվեր 2017թ. հունվարի 1-ից: Հիմա մենք կրճատում ենք այդ ժամկետը», –ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը