Տնտեսական

25.02.2016 13:05


ԱԺ դիմաց հավաքված նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում

ԱԺ դիմաց հավաքված նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում

«Նաիրիտի» վերագործարկման պահանջով այսօր՝ փետվարի 25-ին, գործարանի նախկին աշխատակիցները կրկին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց։

-Մենք պահանջում ենք, որ «Նաիրիտը» վերագործարկեն: Հույս ունենք, որ դա կլինի, չնայած գնալով այդ հույսն էլ է մեռնում: Գույքագրում են իրականացնում, որն, իմ կարծիքով, թյուրիմացություն է, ու գույքագրում անելու իմաստը մենք դեռ չենք հասկանում-, «Vesti.am»-ին ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակից, քլորոպրենի արտադրության առաջատար ինժեներ Էմմա Մելքոնյանը՝ հավելելով, որ ԱԺ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր «Նաիրիտի» վերագործարկման հարցը, սակայն դեռ ոչ մի նորություն չկա:

«Նաիրիտ» գործարանի գույքագրման խմբի գլխավոր մասնագետ Արմեն Դեմիրճյանն էլ ասել է, որ այսօր հավաքվել են ԱԺ դիմաց՝ հասկանալու, թե ինչ է անում «Նաիրիտի» հարցերով ստեղծված ենթահանձնաժողովը.

-Նախկինում պատճառաբանում էին, որ «Նաիրիտից» ծրագիր չի ներկայացվում, իսկ հիմա ինչո՞ւ ոչինչ չեն անում:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը