Ստամբուլում տարեց հայ կնոջ սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում ավարտվել է 2012թ. դեկտեմբերին սպանված տարեց հայուհի Մարիցա Քյուչուքի գործով դատավարությունը. մեղադրյալ Մուրադ Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։
«Haberler»–ի փոխանցմամբ՝ իր վերջին խոսքում Նազարյանը դարձյալ հերքել է իր կապն այդ սպանության հետ։
«Ես մինչ այսօր որևէ մեկի հետ անգամ կռիվ չեմ արել, այնինչ սպանության մեջ եմ մեղադրվում։ Պահանջում եմ, որ ինձ ազատ արձակեն»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ 2012-2013թթ. Ստամբուլի Շիշլի և Ֆաթիհ թաղամասերում միայնակ ապրող 4 տարեց կանայք հարձակման էին ենթարկվել, որոնցից 85-ամյա Մարիցա Քյուչուքը մահացել էր։

7or.am