Զեկույց. «ԻՊ–ն պայթուցիկ սարքերի համար անհրաժեշտ նյութերի մեծ մասը գնում է Թուրքիայից»
Բրիտանական «Conflict Armament Research» ընկերությունը զեկույց է հրապարակել, որում ներկայացված են փաստեր այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ռումբեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի մեծ մասը գնում է Թուրքիայից և Իրաքից: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
«Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից օգտագործված պայթուցիկ սարքերի մասերը հավաքվել են Իրաքի Քիրքուք, Մոսուլ, Տիկրիթ շրջաններից, ինչպես նաև սիրիական Քոբանի քաղաքի մոտակայքից:
«Քանի որ բաղադրիչներից շատերն օգտագործվում են քաղաքացիական նպատակներով, օրինակ՝ հանքարդյունաբերության մեջ պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար, արտադրողները կարող են նույնիսկ չիմանալ, որ նյութերը հայտնվելու են ահաբեկիչների ձեռքում», - ասված է զեկույցում:
Կազմակերպության գործադիր տնօրեն Ջեյմս Բևանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են համագործակցությունից, այդ իսկ պատճառով զեկույցում արտացոլված չէ՝ որքան արդյունավետ է պաշտոնական Անկարան վերահսկում պայթուցիկ սարքերի բաղադրիչների առաքումը:

7or.am