Աշխարհ

25.02.2016 09:30


Դեյր էզ Զոր է հասցվել հումանիտար օգնության առաջին խմբաքանակը (տեսանյութ)

Դեյր էզ Զոր է հասցվել հումանիտար օգնության առաջին խմբաքանակը (տեսանյութ)

Հրադադարի կոորդինացման ռուսական կենտրոնի աջակցությամբ Սիրիայի Դեյր էզ Զորի բնակիչներին է հասցվել հումանիտար օգնության մոտ 20 տ քաշով առաջին խմբաքանակը։ Այդ գործողությունն իրականացել է միջազգային ջանքերով։ Ռուսական կողմը ստանձնել է ուղեկցելու պատասխանատվությունը։ Օդում անվտանգությունն ապահովել են Սու–35 կործանիչները։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենն ընդգծել էր արգելափակված սիրիական քաղաքներ, մասնավորապես Դեյր էզ Զոր հումանիտար օգնություն հասցնելու գործում Մոսկվայի դերակատարության կարևորությունը։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ Դեյր էզ Զորի կենտրոնը շարունակում է մեկուսացված մնալ արտաքին աշխարհից ԻԼԻՊ–ի գրոհայինների կողմից շրջափակված լինելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը