Աշխարհ

24.02.2016 18:20


Ուկրաինան պատրաստ է վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը

Ուկրաինան պատրաստ է վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը

Ուկրաինայի կառավարությունը որոշել է բավարարել ռուսական բեռնատարների տարանցումը արգելաբացելու մասին Ենթակառուցվածքների նախարարության առաջարկը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։

Հաղորդվում է, որ տարանցումը կգործի փետրվարի 25-ից՝ ժամը 00։00-ից։

«Ենթակառուցվածքների նախարարության առաջարկն է ընդունել Ռուսաստանի առաջարկը։ Ես Ավակովին խնդրել եմ օգնել վերականգնել Ուկրաինայի տարածքով տարանցիկ հոսքերի անարգել անցումը»,- ասել է ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ միջոցներն ընդունվել են փոխադարձության սկզբունքով։

Նշենք, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնության են եկել փետրվարի 25-ից՝ ժամը 00:00-ից վերսկսել բեռնափոխադրումները, այդ թվում՝ տարանցիկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը