Աշխարհ

24.02.2016 16:50


Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ

Ռուսաստանը դադարեցրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ

Այսօր՝ փետրվարի 24–ին, ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս մասին գրում «kp.ru»–ն։

«Դա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել այն ռակուրսում, որի մասին նշել է ՌԴ նախագահը»,–ասել է Կոժինը։

Հիշեցնենք՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սիրիայում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող Սու–24 ինքնաթիռի խոցումից հետո։ Ռուսատանի ԱԳՆ–ից նշվեց, որ Թուրքիան պետք է առնվազն անի այն, ինչ թելադրում են միջազգային իրավական նորմերը՝ ներողություն խնդրի, փոխհատուցի վնասը և երաշխավորի հետագայում նման միջադեպերի չկրկնվելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը